Ռոնալդուի 115-րդ գոլը եւ 10-րդ հեթ-տրիկը Պորտուգալիայի հավաքականում (տեսանյութ)

01:09   13 հոկտեմբերի, 2021

Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեք գոլ խփեց Լյուքսեմբուրգի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում։ Պորտուգալիան հաղթեց 5։0 հաշվով։

36-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակն ազգային թիմում հասցրեց 115՝ բարելավելով սեփական համաշխարհային ռեկորդը։ Նա նաեւ 10-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ հավաքականում։ Սա նույնպես բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշն է։

Այս տարի Ռոնալդուն Պորտուգալիայի թիմի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 13 գոլ։

A խմբում Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականներն ապահովեցին առաջին երկու տեղերը։ Սերբերին մնացել է անցկացնել 1, պորտուգալացիներին՝ 2 հանդիպում։ Դրանց արդյունքում էլ կորոշվի խմբի հաղթողն ու անցումային հանդիպումների իրավունք ստացողը։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր

A խումբ

Պորտուգալիա - Լյուքսեմբուրգ՝ 5։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 8, 11մ, 13, 11մ, 87, Բրունու Ֆերնանդեշ, 17, Ժոաու Պալյինյա, 69

Սերբիա - Ադրբեջան՝ 3։1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 30, 11մ, 52, Դուշան Տադիչ, 83 - Էմին Մահմուդով, 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։