Կապառոս․ Մեր խաղացողներին պետք է շնորհավորել երկրորդ խաղակեսում գործադրած ջանքերի համար

01:39   12 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ռումինիայից կրած 0։1 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղում։

«Այո, առաջին խաղակեսում լավ հանդես չեկանք եւ ընդմիջմանը փոփոխությունները միտված էին խաղի ընթացքը բեկելուն։ Առաջին խաղակեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը, դա խնդիր էր, սակայն մրցակիցը անկյունայինից հետո գրավեց մեր դարպասը։ Պետք է աշխատել, որպեսզի հետագայում խուսափենք այդպիսի գոլերից։

Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Արդար կլիներ, եթե մենք գոլ խփեինք։ Մեր խաղացողներին պետք է շնորհավորել երկրորդ խաղակեսում գործադրած ջանքերի համար։

Գոհ եմ Մխիթարյանի խաղից, նրա վարքից։ Նա շատ ջանքեր գործադրեց։

Մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել, քանի դեռ ուղեգիր նվաճելու տեսական շանս ունենք։

Հայաստանի, Ռումինիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը շատ հավասարազոր թիմեր են, պարզապես կան փոքր դետալներ, որոնք նպաստում են այս կամ այն հավաքականի հաղթանակին»,- ասել է Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում։

Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում նոյեմբերի 11-ին կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր, J խումբ

Ռումինիա - Հայաստան՝ 1:0 (տեսանյութ)

Յոնուց Միտրիցե, 26

Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա՝ 0։4 (տեսանյութ)

Կայ Հավերց, 50, Տիմո Վերներ, 70, 74, Ջամալ Մուսիալա, 84

Իսլանդիա - Լիխտենշտեյն՝ 4։0

Ստեֆան Տեյտուր Տորդարսոն, 19, Ալբերտ Գուդմունդսոն, 35, 11մ, 79, 11մ, Անդրի Գուդյոնսեն, 89

Հեռացում՝ Մարտին Մարկսեր (Լիխտենշտեյն), 63, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։