Անպարտելի Թայսոն Ֆյուրին պաշտպանեց տիտղոսը, Դեոնթեյ Ուայլդերը՝ խորը նոկաուտում (ֆոտո)

09:54   10 հոկտեմբերի, 2021

Անպարտելի բրիտանացի Թայսոն Ֆյուրին (125,65 կգ) Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երրորդ ռեւանշ մենամարտում 33-ամյա Ֆյուրին հաղթեց 35-ամյա ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերին (107,95 կգ), որը 11-րդ ռաունդում հայտնվեց խորը նոկաուտում։

Ֆյուրին 32 մենամարտում տարել է 31 հաղթանակ (22 նոկաուտ), 1 ոչ ոքի։ Ուայլդերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 45 մենամարտ (41 նոկաուտ), 1 ոչ ոքի, 2 անգամ պարտվել է Ֆյուրիին։

2018թ․ դեկտեմբերին Ֆյուրի - Ուայլդեր առաջին մենամարտն ավարտվել էր ոչ ոքի։ 2020թ․ փետրվարին տեղի ունեցած երկրորդ մենամարտում Ֆյուրին նոկաուտի ենթարկեց Ուայլդերին եւ խլեց WBC չեմպիոնական գոտին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։