ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իսլանդիայի հետ (ֆոտո, վիդեո)

00:35   9 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Իսլանդիայի թիմին։

Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնում տեղի ունեցած դիմակայությունում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում։ Կողմերը մեկական գոլ փոխանակեցին։

35-րդ րոպեին աչքի ընկավ ղազախական «Կայրաթի» 29-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Գոլային փոխանցումը կատարեց հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

77-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփեց  դանիական «Կոպենհագենի» 18-ամյա կիսապաշտպան Իսակ Յոհանեսոնը։

Հայաստանի թիմը իսլանդացիներին Երեւանում հաղթել էր 2։0 հաշվով։

J խմբում Հայաստանի հավաքականը նահանջեց երրորդ տեղ։

ԱԱ-2022․ ընտրական փուլ, 7-րդ տուր

J խումբ

Իսլանդիա - Հայաստան՝ 1։1 (տեսանյութ)

Իսակ Յոհանեսոն, 77 - Կամո Հովհաննիսյան, 35

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան (Արտակ Գրիգորյան, 78), Տիգրան Բարսեղյան (Իշխան Գելոյան, 87), Սարգիս Ադամյան (Ալեքսանդր Կարապետյան, 78), Հենրիխ Մխիթարյան, Լուկաս Սելարայան (Խորեն Բայրամյան, 64)։

Գերմանիա - Ռումինիա՝ 2։1 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 52, Թոմաս Մյուլեր, 81 - Յանիս Հաջի, 9

Լիխտենշտեյն - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։4

Դարկո Վելկովսկի, 39, Էզգիան Ալիոսկի, 66, Բոբան Նիկոլով, 74, Դարկո Չուրլինով, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։