Ռումինիա - Հայաստան խաղին կարող են ներկա լինել միայն պատվաստված երկպագուները

14:22   7 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռումինիա – Հայաստան հանդիպմանը Բուխարեստի  «Ստյաուա» ստադիոն մտնելու հնարավորություն կունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված (2 դեղաչափ, առնվազն 10 օրվա վաղեմություն) երկրպագուները (12 տարեկանից)՝ մուտքի մոտ տոմսի հետ ցույց տալով պատվաստման էլեկտրոնային վկայական։

Ռումինիայի մայրաքաղաքի Արտակարգ իրավիճակների կոմիտեի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից Բուխարեստում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մուտքը միայն լիարժեք պատվաստման վկայականով է, հաղորդում է bilete.frf.ro-ն, որի հարթակում էլ առցանց վաճառվում են Ռումինիա - Հայաստան խաղի տոմսերը։

Ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։