Ազգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

00:45   7 հոկտեմբերի, 2021

Իտալիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի Ազգերի լիգայի Եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում իսպանացիները մրցեցին Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմի հետ։

Միլանում տեղի ունեցացած խաղում 2։1 հաշվով հաղթեց Լուիս Էնրիկեի գլխավորած Իսպանիայի թիմը։

17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա վինգեր Ֆերան Տորեսը։

Գոլային փոխանցումը կատարեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։

42-րդ րոպեին Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իտալացիների 34-ամյա խաղացող, «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին Տորեսը դարձյալ Օյարսաբալի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ։

83-րդ րոպեին «Ռոմայի» 25-ամյա կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումից հետո կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել իտալացիները չկարողացան եւ կխաղան երրորդ տեղի համար խաղում։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 7-ին Թուրինում կվիճարկեն Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ 

Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Իտալիա - Իսպանիա՝ 1։2 (տեսանյութ)

 Լորենցո Պելեգրինի, 83 - Ֆերան Տորես, 17, 45+2

Հեռացում՝ Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), 42, երկրորդ դեղին քարտ

Հոկտեմբերի 7

Բելգիա - Ֆրանսիա՝ 22։45-ին (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։