Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին չարտերային թռիչքով մեկնեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու արտագնա հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմը Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Կիսապաշտպաններ
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները, բացառությամբ վնասվածք ստացած Անդրե Կալիսիրի, թիմին կմիանան Ֆրանկֆուրտում։ Հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։
Ֆոտո՝ ՀՖՖ
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։