Պելեգրինիի եւ Մխիթարյանի գոլերը հաղթանակ բերեցին «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

21:54   3 հոկտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Էմպոլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

42-րդ րոպեին դաշտի տերերի առաջին գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 48-րդ րոպեին խփեց հռոմեական թիմի երկրորդ գոլը։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Էմպոլին» 10-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 2։0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 42, Հենրիխ Մխիթարյան, 48



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։