«Տոտենհեմի» եւ «Բրենթֆորդի» հաղթանակները (տեսանյութ)

19:01   3 հոկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ «Տոտենհեմը» 12 միավորով 8-րդն է։

«Բրենթֆորդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին» եւ 12 միավորով 7-րդն է։

«Լեսթեր Սիթին» Լոնդոնում 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը «Քրիսթալ Փելասի» հետ եւ 8 միավորով 13-րդ տեղում է։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 7 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 2։1 (տեսանյութ)

Պիեր-Էմիլ Հոյբերգ, 27, Լուկաս Մոուրա, 71 - Օլի Ուոթքինս, 67

«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր Սիթի»՝ 2։2

Մայքլ Օլիսե, 61, Ջեֆրի Շլուպ, 72 - Կելեչի Իհեանաչո, 31, Ջեյմի Վարդի, 37

«Վեստ Հեմ» - «Բրենթֆորդ»՝ 1։2

Ջարոդ Բոուեն, 80 - Բրայան Մբեմո, 20, Յոան Վիսա, 90+4 

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19։30 (Երևանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։