Պիկեն ու Բուսկետսը վիճել են «Աթլետիկոյի» առաջին գոլից հետո

12:40   3 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն ու Սերխիո Բուսկետսը վիճել են Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում բաց թողած առաջին գոլից հետո։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնական ակումբը Մադրիդում տեղի ունեցած խաղում պարտվել է 0։2 հաշվով։

 22-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարը, իսկ 44-րդ րոպեին «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 17 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և 12 միավորով 9-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։