Դավիթ Ավանեսյանը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը

11:09   3 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը չորրորդ անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 66,68 կգ քաշային կարգում։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ մարզիկը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց բրիտանացի Լիամ Թեյլորին։

Դավիթ Ավանեսյանն այս տիտղոսը նվաճել է 2019թ․ մարտին։ Նա WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն է, պրոֆեսիոնալ բնռցքամարտում նորամուտը նշել է 2009 թվականին, տարել է 28 հաղթանակ (16 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Լիամ Թեյլորը երկրորդ պարտությունը կրեց կարիերայում։ Նա ունի 23 հաղթանակ (11 նոկաուտ), 1 ոչ ոքի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։