14:34 2 հոկտեմբերի, 2021Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Արսեն Հարությունյանը (61 կգ):
1/8 եզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի հետ և վստահ հաղթանակ տարավ 18:10 հաշվով:
Առաջին մրցափուլն անցավ դիտարժան պայքարում և ավարտվեց 8:4 հաշվով՝ հօգուտ ղազախ ըմբիշի:
Երկրորդ մրցափուլի սկզբնամասում 21-ամյա Արսեն Հարությունյանը շատ վստահ տեսք ուներ և կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ այն դարձնելով 12:8: Հայ ըմբիշը պահպանում էր առավելությունը և մինչև գոտեմարտի ավարտը վաստակեց ևս 6 միավոր:
Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը կմրցի 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին:
Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի հետ, իսկ Արման Ավագյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ռուստամ Ռասուևը: Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Կարումա Գեդարա (Շրի Լանկա) – Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.