Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունական «Օլիմպիակոսի» հույն կիսապաշտպան Գիորգոս Մասուրասը, որը թուրքական «Ֆեներբահչեի» հետ արտագնա խաղում դարձել էր երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ «Օլիմպիակոսը» հաղթել էր 3։0 հաշվով։
Լավագույնի մրցանակին հավակնում էին նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը, որը դուբլի հեղինակ էր դարձել իտալական «Նապոլիի» հետ խաղում, ռուսական թիմը հաղթել էր 3։2 հաշվով,
«Լիոնի» կամերունցի հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին, որը դանիական «Բրոնդբյուի» հետ դիմակայությունում նույնպես դուբլի հեղինակ էր դարձել, ֆրանսիական ակումբը հաղթել էր 3։0 հաշվով,
պորտուգալական «Բրագայի» բրազիլացի հարձակվող Վանդերսոն Գալենոն, որը դանիական «Միդտյուլանդի» հետ խաղում (3։1) նույնպես երկու գոլ էր խփել։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։