10:40 1 հոկտեմբերի, 20212016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը որոշել է վերադառնալ մեծ սպորտ։
«Որոշումն ընդունված է, ես վերսկսում եմ կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ մեծ սպորտ եւ արդեն սկսել եմ մարզումներս։
Այս որոշմանն ինձ դրդեց մեր հավաքականի գերազանց մրցելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում, նաւե իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի աջակցությունը։ Նա պատրաստ է դարձյալ անցնել ինձ հետ այս ճանապարհը։
Հույս ունեմ, որ Փարիզի Օլիմպիական խաղերում կկարողանամ ունենալ Ռիոյի Օլիմպիական խաղերի հույզերը»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
27-ամյա մարզուհին այս տարվա մայիսին մայր է դարձել։ Եգորյանը աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի վեցակի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.