ԵԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (ֆոտո)

09:09   1 հոկտեմբերի, 2021

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի արդյունքւոմ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։

Լավագույն քառյակում է Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը, որը դուբլի հեղինակ դարձավ իտալական «Նապոլիի» հետ խաղում, ռուսական թիմը հաղթեց 3։2 հաշվով։

Մրցանակին հավակնում են նաեւ «Լիոնի» կամերունցի հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին, որը դանիական «Բրոնդբյուի» հետ դիմակայությունում նույնպես դուբլի հեղինակ դարձավ, ֆրանսիական ակումբը հաղթեց 3։0 հաշվով,

«Օլիմպիակոսի» հույն կիսապաշտպան կիսապաշտպան Գիորգոս Մասուրասը, որը երկու գոլ խփեց թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը, հունական թիմը հաղթեց 3։0 հաշվով,

պորտուգալական «Բրագայի» բրազիլացի հարձակվող Վանդերսոն Գալենոն, որը դանիական «Միդտյուլանդի» հետ խաղում (3։1) դարձավ դուբլի հեղինակ։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։