ԵԼ. «Նապոլիի» եւ «Լեսթեր Սիթիի» անսպասելի պարտությունները (տեսանյութ)

22:55   30 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում մեկնարկել է երկրորդ տուրը։ C խմբում անսպասելի պարտություններ կրեցին ֆավորիտներ, իտալական «Նապոլին» ու անգլիական «Լեսթեր Սիթին»։

«Նապոլին» տանը մրցեց Մոսկվայի «Սպարտակի» հետ, որը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

«Լեսթեր Սիթին» Վարշավայում հյուրընկալվեց լեհական «Լեգիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Առաջատարը 6 միավոր վաստակած «Լեգիան» է, «Սպարտակը» 3 միավորով երկրորդն է։ «Նապոլին» ու «Լեսթեր Սիթին» ունեն 1-ական միավոր։

C խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 2։3

Էլիֆ Էլմաս, 1, Վիկտոր Օսիմեն, 90+4 - Կվինսի Պրոմես, 55, 90, Միխայիլ Իգնատով, 80

Հեռացումներ՝ Մարիու Ռույ («Նապոլի»), 30 - Մաքսիմիլիանո Կոֆրիե («Սպարտակ»), 82, երկրորդ դեղին քարտ

«Լեգիա» (Լեհաստան) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Մահիր Էմրելի, 31



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։