19:37 29 սեպտեմբերի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային թիմը կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Հայաստանի թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականը J խմբում հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի թիմի հետ։
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.