12:59 29 սեպտեմբերի, 2021Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ռեկորդ են սահմանել Չեմպիոնների լիգայում:
Նրանք պատմության առաջին ֆուտբոլիստներն են, որոնք Չեմպիոնների լիգայում գոլ են խփում 17-րդ մրցաշրջանում անընդմեջ, հայտնում է Opta-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում արգենտինացի հարձակվողը գրավել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2:0), իսկ Բենզեման աչքի էր ընկել մոլդովական «Շերիֆի» դեմ տնային խաղում (1:2):
34-ամյա Մեսին առաջին գոլը խփեց ՊՍԺ-ում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.