Մբապեն մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը

15:43   28 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մինչև օրս չի արձագանքում ֆրանսիական ակումբի առաջարկներին գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, հաղորդում է Football Eespana-ն։

Փարիզյան ակումբը պատրաստ է տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 22-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա հրաժարվում է այդ առաջարկից։

Այս ամռանը Մբապեն ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը չկարողացավ ՊՍԺ-ի հետ փոխհամաձայնության գալ նրա տրանսֆերի հարցում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Նա 2017-ին «Մոնակոյից» վարձակալությամբ էր տեղափոխվել ՊՍԺ, որը հետագայում նրա տրանսֆերի համար վճարել է 145 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։