ԱԱ-2022․ Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմը

23:53   27 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է վերջնական կազմը, որը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Դարպասապահներ․ Գիլյերմե («Լոկոմոտիվ»), Յուրի Դյուպին («Ռուբին»), Անդրեյ Լունեւ («Բայեր»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»)։

Պաշտպաններ․ Իգոր Դիվեեւ (ԲԿՄԱ), Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Ալեքսեյ Սուտորմին, Դմիտրի Չիստյակով (երկուսն էլ՝ «Զենիթ»), Իլյա Սամոշնիկով («Ռուբին»), Սերգեյ Տերեխով («Սոչի»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալյասպոր»)։

Կիսապաշտպաններ․ Դմիտրի Բարինով, Ռիֆատ Ժեմալետդինով (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Ալեքսանդր Երոխին, Դալեր Կուզյաեւ (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Արսեն Զախարյան, Դանիիլ Ֆոմին, Դենիս Մակարով (բոլորը՝ «Դինամո»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դենիս Գլուշակով («Խիմկի»)։

Հարձակվողներ․ Ֆյոդոր Սմոլով («Լոկոմոտիվ»), Անտոն Զաբոլոտնի (ԲԿՄԱ), Գամիդ Ագալարով («Ուֆա»)։

Ռուսաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կընդունի Սլովակիայի հավաքականին, հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Սլովենիայի թիմին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։