Գվարդիոլա․ Հույս ունեմ, որ Մեսին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ

18:45   27 սեպտեմբերի, 2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը։

«Մեսիի ձեռքբերումները կարիերայի ընթացքում բացառիկ են։ Ես հույս ունեմ, որ վաղը նա կկարողանա խաղալ՝ հանուն ֆուտբոլի։

Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն ուներ ֆանտաստիկ թիմ, եւ մեր միջեւ հանդիպումներում հավասար պայքար էր, իսկ հիմա նրանց է միացել նաեւ Մեսին։ ՊՍԺ-ն լուրջ մրցակից է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մուլի ծառայությունը։

Մեսին ծնկի վնասվածքի հետեւանքով բաց է թողել նախորդ երկու հանդիպումները, սակայն արդեն երկու օր մարզվել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։