Տոնի Կրոս. 6-7 ամիս ոչ մի մարզում չէի անցկացրել առանց ցավի

17:14   27 սեպտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է ինքնազգացողության մասին: Վնասվածքի պատճառով 31-ամյա ֆուտբոլիստը դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում, բայց արդեն վերսկսել է մարզումները Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում:

«Ուրախ եմ վերականգնվել, քանի որ մոտ 6-7 ամիս ոչ մի մարզում չէի անցկացրել առանց ցավի: Հիմա ունեմ լավ զգացողություններ: Չեմ խաղացել հունիսի 29-ից, այնպես որ պետք է մարզավիճակ հավաքեմ: Սակայն ամենակարևորն այն է, որ հիմա ոչ մի բան չի անհանգստացնում ինձ: Այս պահին շատ բան չունեմ ասելու խաղերի մասին»,- Կրոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ Կրոսի մոտ ախտորոշվել էր աճուկի մշտական ցավի համախտանիշ՝ պուբալգիա։ Դրա պատճառով նա վիրահատվել էր օգոստոսին:

Գերմանացին 2014 թվականից է խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրել է 212 հանդիպում, խփել 18 գոլ ու նվաճել 14 տիտղոս: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ․ հունիս:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ից հետո Տոնի Կրոսը հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։