Իբրահիմովիչի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետները

14:10   27 սեպտեմբերի, 2021

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել վնասվածքից, հայտնում է calciomercato.com-ը:

39-ամյա ֆուտբոլիստը չի շտապում վերադառնալ խաղադաշտ: Նա հայտարարել է, որ ցանկանում է լավ մարզավիճակ հանաքել ամբողջ մրցաշրջանի համար, այլ ոչ թե խաղալ ցավերով: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Հավանաբար, Իբրահիմովիչը կկարողանա մասնակցել է «Վերոնայի» դեմ A Սերիայի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: «Լացիոյի» դեմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում նա հանդես է եկել 31 րոպե: Դրանից առաջ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։