Էդուարդ Սպերցյանը՝ գեղեցիկ գոլի մասին

10:39   27 սեպտեմբերի, 2021

«Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խաղում (3:0) գեղեցիկ գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Հույզերն անչափ շատ են: Շատ լավ սկսեցինք խաղը, խփեցինք արագ գոլ: Հեռացում, հետո՝ ևս մեկը, արդեն շատ բարդ էր: Լավ է, որ կարողացանք գոլ խփել:

Ինչ վերաբերում է գոլիս, երբ Ջոն Կորդոբան գնդակը փոխանցեց ինձ, իմ ու Կաբելայի առջև մեկ պաշտպան կար, և ես որոշեցի վերցնել կենտրոնը, քանի որ նա կարծում էր, որ փոխանցում եմ կատարելու Ռեմիին: Այդ պատճառով միանգամից հարվածեցի ձախ ոտքով:

Ընդմիջմանը ստացանք հրահանգներ, որոնք կատարեցինք ու ամեն բան ստացվեց: Շատ չէինք փակվել սեփական դարպասի մոտ: Նույնիսկ 10 խաղացողներով արգեսիվ էինք գործում: Այդ պատճառով կարողացանք էլի գոլ խփել»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 8 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.