Champions Chess Tour Finals. Լեւոն Արոնյանը հաղթեց Վլադիսլավ Արտեմիեւին

23:25   26 սեպտեմբերի, 2021

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի հետ։ Հայ գրոսմայստերը չորս պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն)։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Հիմնական չորս պարտիաներից հետո գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2, կայծակնային խաղի երկու պարտիայից հետո՝ 1։1։

Սեպտեմբերի 27-ին անցկացվելիք երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Օնլայն մրցաշարին մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ադրբեջանցիներ Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։