Էդուարդ Սպերցյանի գեղեցիկ գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

22:04   26 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց «Սոչիին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դաշտի տերերի առաջին գոլն արդեն երրորդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ընթացիկ առաջնությունում նա խփեց երկրորդ գոլը։

«Կրասնոդարը» 16 միավորով չորրորդ տեղում է, «Սոչին» 5-րդն է՝ 15 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Կրասնոդար» - «Սոչի»՝ 3։0

Էդուարդ Սպերցյան, 3, Ռեմի Կաբելա, 21, Գժեգոժ Կրիխովյակ, 64

Հեռացում՝ Ուրոշ Սպաիչ («Կրասնոդար»), 40,  Ալեքսանդր Չերնիկով («Կրասնոդար»), 75, երկրորդ դեղին քարտ

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.