Սերբ Միլան Միլանովիչը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

18:19   26 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:

Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։