Ալեգրին 400-րդ հանդիպումն անցկացրեց Ա Սերիայում գլխավոր մարզիչի դերում

16:47   26 սեպտեմբերի, 2021

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրին 400-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի առաջնությունում գլխավոր մարզիչի դերում։ Ա Սերիայի 6-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում 3։1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»։

54-ամյա մասնագետը 195 հանդիպում անցկացրել է «Յուվենտուսի» հետ։ Ուժեղագույնների լիգայում նա գլխավորել է նաեւ «Կալյարին» ու «Միլանը»։

400 խաղում Ալեգրիի գլխավորած թիմերը տարել են 243 հաղթանակ, 79 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Ալեգրին «Յուվենտուսն» առաջին անգամ գլխավորել է 2014-2019-ին։ Այս տարվա ամռանը նա վերադարձավ թուրինյան ակումբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։