Մարկո Ասենսիոյի 200-րդ հանդիպումը «Ռեալում» (ֆոտո)

15:11   26 սեպտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ հանդիպումը (0:0) 200-րդն էր իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի համար Մադրիդի «Ռեալում»։ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպումից հետո 25-ամյա ֆուտբոլիստին նվիրել է խորհրդանշական համարի խաղաշապիկ։

Ասենսիոյի մասնակցությամբ 200 հանդիպումներից 127-ում «Ռեալը» հաղթանակ է տարել, ֆուտբոլիստը խփել է 40 գոլ։

200 հանդիպումներից 135-ը Ասենսիոն անցկացրել է Իսպանիայի առաջնությունում, 40-ը՝ Չեմպիոնների լիգայում, 17-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 3-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 2-ը՝ աշխարհի ակումբային առաջնությունում։

Ասենսիոն 2015-ին «Մալյորկայից» է տեղափոխվել «Ռեալ», 2016-ից հանդես է գալիս Իսպանիայի հավաքականում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։