«Ռեալը» չհաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

00:52   26 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» չկարողացավ սեփական խաղադաշտում հաղթել «Վիլյառեալին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի: 2 թիմերն էլ ունեցան գոլ խփելու հնարավորություններ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մցաշարային աղյուսակը գլխավորում է 17 միավորով և 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սևիլիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Վիլյառեալը» 8 միավորով 10-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 0:0 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։