23:34 25 սեպտեմբերի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում Կալինինգրադի «Բալտիկան» 1:1 հաշվով է ավարտել Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ տնային հանդիպումը:
Դաշտի տերերի պատասխան գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Իշխան Գելոյանը, որն անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի է ընկել գլխի հարվածով: 29-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 65 րոպե: Դա Իշխան Գելոյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում:
«Բալտիկան» 17 միավորով 12-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.