«Աթլետիկոն» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

17:51   25 սեպտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ալավեսից»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի սկզբնամասում խփեց իսպանացի պաշտպան Վիկտոր Լագուարդիան:

«Աթլետիկոն» 16 միավորով մնաց երկրորդ տեղում և մեկ միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: 5 պարտությամբ մեկնարկած «Ալավեսն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և 3 միավորով նախավերջին տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ալավես» - «Աթլետիկո»՝ 1:0 (տեսանյութ)

Վիկտոր Լագուարդիա, 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։