Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» ունի հարձակվողի կարիք

16:15   25 սեպտեմբերի, 2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իր թիմն ունի հարձակվողի կարիք:

«Հարձակվողը մնում է հարձակվող, նրանք ապրում են իրենց աշխարհում: Նրանք դարպասապահների պես ամենակարևոր խաղացողներն են, և բարդ է ձեռք բերել այդպիսի ֆուտբոլիստների: Երկար տարիներ ունեինք Ագուերոյին, սակայն, ցավոք, նա շատ վնասվածքներ էր ստանում նախորդ տարի: Մենք գլուխ հանեցինք առանց Սերխիոյի, սակայն նրա հետ ավելին կարող էինք անել դաշտում: Մենք ունենք բացառապես լավ ֆուտբոլիստներ, սակայն չունենք այնպիսի զենք, ինչպիսին ունեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» կամ «Տոտենհեմը»: Պետք է օգտագործենք այն, ինչ ունենք: Չունենք խաղացող, որն ինքնուրույն 25 գոլ կխփի մրցաշրջանում: Դա նշանակում է, որ այդ նորման պետք է լրացնենք թիմային»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ամռանը «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, սակայն տրանսֆերը տեղի չունեցավ: Daily Mail-ը գրում է, որ մանչեսթերցիները պատրաստ են Մադրիդի «Ռեալի» հետ պայքարել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։