Հենրիխ Մխիթարյան. Կարևոր խաղացողի կորցրինք դերբիից առաջ

14:04   25 սեպտեմբերի, 2021

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակին ու խոսել «Լացիոյի» դեմ առաջիկա դերբիի մասին:

«Կարևոր էր հաղթել այս խաղում, քանի որ գիտենք, որ 3 օրից խաղալու ենք դերբիում: Դերբիից առաջ շատ կարևոր էր աշխատել թիմի մտածելակերպի վրա:

Շատ վատ է, որ դերբիում խաղալու ենք առանց մեր ավագի: Պելեգրինին առաջատար է, որը կառավարում է թիմը: Կորցրեցինք շատ կարևոր խաղացողի: Հուսանք, որ դա այլևս չի կրկնվի: Կարծում եմ՝ այդ դրվագում երկրորդ դեղին քարտ չկար:

Իհարկե, ես կարող եմ խաղալ Պելեգրինիի դիրքում, սակայն վերջնական որոշումը մարզիչինն է: Հաղթանակն ավելի կարևոր է: Ինձ համար միևնույն է, թե որտեղ կխաղամ: Գլխավորը հաղթանակում ներդրում ունենալն է:

Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա հիմա ավելի լավ է կենտրոնանալ խաղի վրա, իսկ վերջում կունենանք հաղորդակցվելու հնարավորություն»,- Հայաստանի ազգային հավաքականի ավագի խոսքը մեջբերում է romapress.net-ը:

«Լացիո» - «Ռոմա» Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: «Ռոման» 12 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Լացիոն» ունի 8 միավոր և 7-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։