Յուրգեն Կլոպ․ «Բրենթֆորդը» ցուցադրում է անհավանական ֆուտբոլ

01:10   25 սեպտեմբերի, 2021

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բրենթֆորդի» մասին, որի հետ նրա ղեկավարած թիմը կմրցի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում։

«Անհավանական ֆուտբոլ է ցուցադրում «Բրենթֆորդը»։ Ակումբում կազմակերպումը ամենաբարձր մակարդակի վրա է։ Թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն ու ամբողջ ակումբը հրաշալի աշխատանք են կատարում։ Նրանք ցույց են տալիս, որ փոքր բյուջեով էլ կարելի է ստեղծել իսկապես առանձնահատուկ մի բան։

Նրանց բոլոր խաղացողները գիտեն, թե ինչ պետք է անեն խաղադաշտում։ Տեսել եմ, թե ինչպես էին նրանա նշում հաղթանակը «Արսենալի» նկատմամբ։ Հրաշալի էր տեսնել, թե ինչ մեծ նշանակություն ունի այդ հաղթանակը «Բրենթֆորդի» համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։