Տոնի Կրոսը վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում

22:53   24 սեպտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» 31-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի աճուկի վիրահատությունից հետո վերականգնվել է եւ վերսկսել է մարզումները իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կրոսի մոտ ախտորոշվել էր աճուկի մշտական ցավի համախտանիշ՝ պուբալգիա։

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 25-ին կընդունի «Վիլյառեալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Տոնի Կրոսը 2014 թվականից է խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրել է 212 հանդիպում, խփել 18 գոլ ու նվաճել 14 տիտղոս: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ․ հունիս:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ից հետո Տոնի Կրոսը հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։