20:19 24 սեպտեմբերի, 2021Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։ Հայաստանի գավաթակիր «Արարատի» հետ դիմակայությունում «Ալաշկերտն» առավելության հասավ նվազագույն հաշվով։
56-րդ րոպեին անկյունայինից հետո գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն, որի հարվածից հետո «Արարատի» դարպասապահ Պողոս Այվազյանի ձեռքերից գնդակը հայտնվեց դարպասում։
Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո այս խաղում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր Սերգեյ Էրզրումյանը։
«Ալաշկերտը» Հայաստանի սուպերգավաթակիր է դարձել նաեւ 2016-ին եւ 2018-ին։
Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթ
«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։0
Ժոզե Էմբալո, 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.