Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները

15:04   24 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ու Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման տոմսերը սեպտեմբերի 24-ից հասանելի են առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում: Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս:

Հանդիպման տոմսերը տոմսարկղերից հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերի 25-ից՝ ժամը 12:00-ից:

«Ալաշկերտ» - ՀԻԿ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:45-ին:

«Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Ալաշկերտն» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել էր Թել Ավիվի «Մաքաբիին», իսկ ՀԻԿ-ը 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել ավստրիական ԼԱՍԿ-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։