Ռոնալդուն իր նոր Bentley-ով է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտո)

15:47   24 սեպտեմբերի, 2021

12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական ակումբի հերթական մարզմանը ժամանել է իր նոր Bentley-ով: Մեքենայի արժեքը մոտ 250 հազար ֆունտ ստերլինգ է, փոխանցում է Daily Mail-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը մասնակցել է 2 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս անգլիական ակումբի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։