Չավին չի շտապում գլխավորել «Բարսելոնան»

12:20   24 սեպտեմբերի, 2021

Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի շտապում ընդունել կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը:

Marca-ի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը 41-ամյա մասնագետին դիտարկում է որպես Ռոնալդ Կումանին փոխարինող:

Չավիի գործող պայմանագիրն «Ալ Սադի» հետ նախատեսված է մինչև 2023-ի ամառ, սակայն կան այլ խոչընդոտներ: Նա անհանգստացած է «Բարսելոնայի» ղեկավարության՝ Ռոնալդ Կումանի հանդեպ վերաբերմունքից, և բանակցություններ սկսել կհամաձայնի միայն այն դեպքում, երբ կլինի հոլոնդացի մասնագետից բաժանվելու մասին վերջնական որոշում:

Մեկ այլ խոչընդոտ է Չավիի ընտանիքը, որը հարմարվել է Քաթարում և այս պահին պատրաստ չէ վերադառնալ Իսպանիա:

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս խզել համաձայնագիրը կատալոնական ակումբից առաջարկ ստանալու դեպքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։