«Ռոման» ուժեղ էր «Ուդինեզեից» (ֆոտո, վիդեո)

00:36   24 սեպտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ուդինեզեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

36-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 4 հաղթանակի եւ 1 պարտությունից հետո 12 միավորով չորրորդ տեղում է։ «Ուդինեզեն» 10-րդն է՝ 7 միավոր։ Առաջատարը «Նապոլին» է (15 միավոր), երկրորդ եւ երրորդ տեղերում են «Ինտերն» ու «Միլանը»՝ 13-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 1։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 36

Հեռացում՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 90, երկրորդ դեղին քարտ

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։