ՊՍԺ-ի 7-րդ հաղթանակը, Հակիմիի դուբլը (տեսանյութ)

00:54   23 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մեցին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Մարոկկոն ներկայացնող պաշտպան Աշրաֆ Հակիմին, որն առաջին գոլը խփեց 5-րդ րոպեին, իսկ հաղթականը՝ ավելացված 5-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 7 հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մեցը» 3 միավորով վերջինն է։

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 1։2 (տեսանյութ)

Բուբաքար Կույատե, 39 - Աշրաֆ Հակիմի, 5, 90+5

Հեռացում՝ Դիլան Բրոն («Մեց»), 90+1, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։