Դուբլի հեղինակ դարձած Արթուր Գալոյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

09:40   23 սեպտեմբերի, 2021

Մոսկվայի «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

22-ամյա հայ ֆուտբոլիստի դուբլի օգնությամբ «Վելեսը» 3:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել Վոլգոգրադի «Ռոտորի» նկատմամբ:

««Ռոտորի» դեմ խաղում Արթուր Գալոյանն ավարտին հարցրեց գործը «Վելեսի» օգտին: Եթե նախորդ խաղերում նա հիմնականում փոխանցումներ էր կատարում թիմակիցներին, ապա այս անգամ խփեց 2 գոլ»,- Գալոյանի մասին գրել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Արթուր Գալոյանը «Վելեսի» կազմում մասնակցել է 39 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։