Պոչետինո․ ՊՍԺ-ին պետք է մոտիվացիա

18:10   22 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի հիմնական խնդրի մասին։

«Մենք գոհ ենք մերի թիմից, որը գնալով հզորանում է եւ առաջադիմում։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ֆրանսիայում բոլոր թիմերը ցանկանում են հաղթել մեզ։ Նրանք կորցնելու ոչինչ չունեն եւ մեր դեմ խաղում են առանց որեւէ ճնշման։ Դա թույլ է տալիս մրցակից թիմերի ֆուտբոլիստների մեր դեմ ցուցադրել լավագույն որակները։ Մեզ հաղթելու մղումը մոտիվացնում է նրանց։

Իսկ ՊՍԺ-ին մոտիվացիա է պետք։ Դա կախված է մեզնից եւ մեր վճռականությունից։ Դա է մեր խնդիրը։ Եթե լուծենք, մոտ կլինենք հաղթանակին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթել էր «Լիոնին», իսկ 7-րդ տուրում սեպտեմբերի 22-ին կհյուրընկալվի «Մեցին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։