Քոնոր Մաքգրեգորի «ձախողումը» բեյսբոլի խաղում

17:15   22 սեպտեմբերի, 2021

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ներկա է եղել «Չիկագո Կաբսի» ու «Մինեսոտա Տվանսի» միջև բեյսբոլի MLB-ի հանդիպմանը:

Խաղից առաջ իռլանդացի մարտիկին վստահվել է կատարել խորհրդանշական փոխանցում, սակայն այն անհաջող է ստացվել: Մաքգրեգորի նետած գնդակը նշակետից մի քանի մետր հեռու է ընթացել:

Չնայած տեղի ունեցածին՝ իռլանդացին բարձր տրամադրությամբ է հեռացել խաղադաշտից ու լուսանկարվել խաղացողների հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.