Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

09:57   22 սեպտեմբերի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ինտերի» ու անգլիական «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (Fecafoot) նախագահի պաշտոնում: Այդ մասին Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հայտնել է սոցցանցերում:

Fecafoot-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, իսկ հունվարի 9-ին այդ երկրում կմեկնարի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը:

Սամուել Էտո՛Օ-ն Կամերունի հավաքականում անցկացրել է 118 հանդիպում ու խփել 56 գոլ: Նա ազգային թիմի հետ 2 անգամ դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող (2000 և 2002թթ.) ու Սիդնեյ-2000 Օլիմպիական խաղերի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։