ԱԱ-2023․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց լեհերին

21:25   21 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում:

Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լեհաստանի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։

Լեհաստանը 4 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը առանց միավորի վերջին տեղում է։

Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:10 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

2023թ. կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլ 

F խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Լեհաստան՝ 0։1

Վերոնիկա Զավիստովսկա, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։