Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի մրցավար

22:07   20 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի մրցավար, հաղորդում է BBC-ն։

Սեպտեմբերի 25-ին անցկացվելիք Անգլիայի առաջնության 6-րդ տուրի «Ուոթֆորդ» - «Նյուքասլ» հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ավստրալացի Ջարեդ Ջիլեթը։

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 34-ամյա մրցավարը եղել է VAR-ի մրցավար։ Նա այս մրցաշրջանում սպասարկել է նաեւ Չեմպիոնշիփի երկու հանդիպում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։