Մոուրինյո․ Մեր պարտությունը չունի արդարացում

21:12   20 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 2։3 հաշվով պարտությունը «Վերոնայից» Իտալիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում։

«Ես գիտեի, որ բարդ կլինի դիմակայել «Վերոնային», որը որակյալ թիմ է։ Մինչեւ մարզիչի փոփոխությունն էլ նրանք լավ թիմ էին, իսկ մարզիչի փոփոխությունից հետո սովորաբար տեղի է ունենում բարոյահոգեբանական վերելք։

Ես գիտեի, որ բարդ խաղ է սպասվում, բայց մենք էլ լավ չխաղացինք։ Նրանք հաղթանակի հասնելու կամք դրսեւորեցին։ Լավ էինք տրամադրված, սակայն չկարողացանք հարմարվել նրանց խաղին։ Մենք պարտվեցինք անհատական պայքարում։ Նրանք մեզնից ինտենսիվ գործեցին։ Բաց խաղ էր։

Մենք պետք է ավելի լավ գործենք ճնշման տակ։ Մեր պարտությունը չունի արդարացում։ Հիմա պետք է մտածել մեր 7-րդ հաղթանակի, ոչ թե երկրորդ պարտության մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» սեպտեմբերի 23-ին կընդունի «Ուդինեզեին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։