21:24 19 սեպտեմբերի, 2021Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։
Դորտմունդցիների կազմում աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի գերմանացի պաշտպան Մարվին Ֆրիդրիխը։
«Բորուսիան» 12 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։ «Ունիոն Բեռլինը» 8-րդն է՝ 6 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 4։2 (տեսանյութ)
Ռաֆայել Գերեյրու, 10, Էրլինգ Հոլանդ, 24, 83, Մարվին Ֆրիդրիխ, 52, ինքնագոլ - Մաքս Կրուզե, 57, 11մ, Անդրեաս Ֆոգլզամեր, 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.